Կրթության ոլորտի փորձագետ Արմինե Դավթյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ընդգծեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նոր հրամանի հետևանքով առաջանալու են շատ հոգեբանական և սոցիալական խնդիրներ: Հիշեցնենք՝ նախարարը հանդես է եկել նախաձեռնությամբ, որով նախատեսվում է բոլոր բուհերի ու միջին մասնագիտական հաստատությունների 65 և ավելի տարիք ունեցող բոլոր դասախոսներին ազատել աշխատանքից, ընդ որում՝ անորոշ ժամկետով, և նույն …

