Փորձագետներն ԱՄՆ ընտրություններում մանիպուլյացիաների դեպքեր չեն գտել․ DW

Լուրեր

17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
Բոլորը

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած համընդհանուր ընտրություններում փորձագետները քվեների մանիպուլյացիայի փաստեր չեն գտել: Ավելին, Միացյալ Նահանգների կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը նոյեմբերի 12-ին հայտարարել է, որ քվեարկությունը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենապաշտպանվածը։ Հայտարարության տակ ստորագրել են նաև ձայների հաշվարկի համար տեխնոլոգիական սարքավորումներ տրամադրող մի շարք ընկերություններ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Մենք լիովին վստահ ենք մեր ընտրությունների պաշտպանվածության ու արդարացիության հարցում»,- ասվում է հայտարարությունում։

Փորձագետները տեղյակ են «բազում անհիմն պնդումների և ապատեղեկատվության հնարավորությունների» գոյության մասին:

Նկատենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մեկ անգամ չէ, որ հայտարարել է հօգուտ իր մրցակցի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջոզեֆ Բայդենի «ձայներ գողանալու» մասին։ Սակայն Սպիտակ տան ղեկավարը ոչ մի փաստով չի հաստատել իր հայտարարությունները։

Հիշեցնենք՝ դեմոկրատ Բայդենը, համաձայն ամերիկյան առաջատար ԶԼՄ-ների, նախագահական ընտրություններում ստացել է բավարար քվեներ՝ հանրապետական Թրամփին հաղթելու համար։ Սպիտակ տան գործող ղեկավարը չի ընդունում իր պարտությունն ու փորձում է վիճարկել քվեարկության արդյունքները։

Տաթև Ֆռանգյան