Վերջին օրերին համաշխարհային ճանաչում ունեցող հայտնիներից շատերը գրառումներ են կատարել սոցցանցերի իրենց էջերում` զորակցություն հայտնելով Հայաստանի և Արցախի ժողովուրդներին։ Նրանցից մի քանիսը, սակայն, անհասկանալի պատճառներով հեռացրել են հայամետ հրապարակումները։ Այսպես, հոկտեմբերի 5-ին բրիտանացի աշխարհահռչակ երաժիշտ սըր Էլթոն Ջոնն Ինստագրամի իր էջում կարմիր քառակուսի պատկերող լուսանկար էր տեղադրել՝ խաղաղություն պահանջելով Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի համար։ Նա …

