07 Հոկտեմբեր 2020 | 15:06
Գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են մեր կարևոր զենքը. Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առիթով «Սիրելի՛ գրադարանավարներ, Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը՝ մաղթելով առողջություն, խաղաղ երկինք, բոլոր մարտահրավերներին դիմակայելու կամք և հաստատակամություն: Առաջին գրադարանները հիմնել են Մաշտոցը և նրա աշակերտները, և ցայսօր դրանք շարունակում են իրենց կարևոր առաքելությունը` կենսունակ պահել հասարակության պատմական, տեղեկատվական, մշակութային, կրթական …