Հակառակորդի «ORBITER-3» տիպի ԱԹՍ-ն ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումների կողմից այսօր խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները: Այս մասին Իջևանում հայտարարեց ռազմական փորձագետ, ճգնաժամային կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը: «Ընդհանրապես, մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները լավ յուրացրել են ՕՍԱ-ԱԿՄ-ի մոդեռնիզացիան, և ինչպես տեսնում ենք, շատ էֆեկտիվ է աշխատում»,- ընդգծեց Հովհաննիսյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

