Միքայել Մելքումյանը՝ պատերազմի սկզբում ՌԴ-ից եկած առաջարկի և այն մերժելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Կարելի՞ էր այսօր սրանից խուսափել, իհարկե, կարելի էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին Ազատության հրապարակում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու շարունակեց, թե մի փաստաթուղթ է հրապարակում, որը սեպտեմբերի 29-ին իրեն է ուղարկել Ռուսաստանի Պետական դումայի նախագահն ու մեկ այլ պատգամավոր։

«Ինձ զանգ տվեց իմ գործընկեր Կալաշնիկովը և ասաց՝ ես պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ այս փաստաթղթի և մեր մտադրության մասին, ասացի՝ իսկ ի՞նչ եք անելու, պատասխանեց, որ ինքն ամենաբարձրագույն մանդատն ունի, կգան այստեղ և կնստեն բանակցությունների ու կդադարեցնեն կրակը։ Առայժմ խաղաղապահների մասին խոսք չկար, խոսքը ռազմական դիտորդների մասին է եղել։ Ես  սրա մասին զեկուցել եմ, բայց ոչ մի արձագանք, ընդամենը՝ արհամարհանք, հիմա սրա անունն ի՞նչ դնենք»,- հայտարարեց Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ-ական պատգամավորն անդրադառնալով այս օրերին ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ձերբակալություններին, դիմեց իրավապահ մարմինների ղեկավարներին և կոչ արեց միանալ ժողովրդին։

«Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող»,- շեշտեց նա։

Միքայել Մելքումյանը հայտարարեց՝ «խաղաղապահ պետք է լինի, բայց դրա մտնելուց հետո ճիշտ բանակցություններ վարել է պետք, որպեսզի շահեկան դուրս գանք այս վիճակից, իսկ դրա համար պետք են նոր իշխանություններ, որոնք նոր բանակցություններ կվարեն»։