Պուտինը շարունակում է ինտենսիվ կապ պահպանել Փաշինյանի ու Ալիևի հետ․ Պեսկով

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարության ընդունումից հետո էլ շարունակում է ինտենսիվ կապ պահպանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նման շփումներն իրականացվում են ըստ անհրաժեշտության, այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ  ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այդ շփումներն այժմ էլ անհրաժեշտության դեպքում շարունակվում են բավականին ինտենսիվորեն», – հայտարարել է նա ՝ մեկնաբանելով այն հարցը, թե Կրեմլի մամուլի ծառայությունը լրատվամիջոցներին չի տեղեկացրել երեք ղեկավարների բոլոր հեռախոսային շփումների մասին, որոնք տեղի են ունեցել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության պատրաստման ընթացքում:

Պեսկովը նաև հայտարարել է,  որ «Կրեմլի մամուլի ծառայությունը չի հայտնում Փաշինյանի և Ալիևի հետ շատ զրույցների մասին»:

«Համատեղ հայտարարության ստորագրման նախօրեին նախագահը շատ ու շատ օրեր աշխատել է Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ առցանց», – շեշտել է Պեսկովը:

Տաթև Ֆռանգյան