Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը

Լուրեր

13.11.2026 | 18:09
Բաքուն հայտնել է, որ չի միացել Եվրոպական քաղաքական համայնքի երեք փաստաթղթերին
13.11.2026 | 17:59
Քաղավիացիայի կոմիտե նախատեսում է վերանայել կառուցվածքն ու ֆինանսավորման մոդելը․ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը
13.11.2026 | 17:48
«Դա անխուսափելի էր». Արման Ծառուկյանը՝ Նուրմագոմեդովի ու Դվալիշվիլիի բախման մասին
13.11.2026 | 17:39
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Փաշինյան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
Բոլորը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին ամիսը՝ ներկայացնելով ոլորտի բարեփոխումների առաջնահերթությունները։ Դրանց թվում են հայկական ավիափոխադրողներին ԵՄ թռիչքային անվտանգության «սև ցուցակից» դուրս բերելը, վերահսկողության համակարգի բարելավումը, կոմիտեի ֆինանսական ինքնաբավության ապահովումը, նոր ուղղությունների զարգացումն ու ուղևորների իրավունքների պաշտպանությունը։

Գևորգ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․

«Հարգելի քաղաքացիներ,

Ձեզ ենք ներկայացնում քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Գևորգ Թորոսյանի ուղերձը՝ ամփոփելով պաշտոնավարման մեկ ամիսը․

«Սիրելի՛ հայրենակիցներ և գործընկերներ,

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում պաշտոնավարմանս առաջին ամիսն ընդգծեց առանցքային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Պաշտոնս ստանձնելու առաջին օրերին ներկայացրել էի, թե ինչպես եմ պատկերացնում մեր աշխատանքը՝ ի շահ ուղևորների, գործարարների և ոլորտի գործընկերների։ Այս անգամ ներկայացնում եմ այդ նպատակին ուղղված հիմնական քայլերն ու առաջնահերթությունները։

ԵՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ԴՈՒՐՍԲԵՐՈՒՄ: Արագացնել Հայաստանում գրանցված ավիափոխադրողներին ԵՄ «Սև ցուցակից» դուրս բերելու գործընթացը՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով ոչ միայն արձանագրված թերությունների, այլև դրանց հիմքում ընկած համակարգային պատճառների վերացմանը և թռիչքային անվտանգության վերահսկողության համակարգի կայուն բարեփոխմանը։ Այս նպատակով կարևորում ենք Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալության (EASA) և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող Թվինինգ ծրագրի շրջանակում Ռումինիայի քաղաքացիական ավիացիայի մարմնի հետ սերտ համագործակցությունը։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ։ Մեր լիազորությունների շրջանակում շարունակել կատարելագործել ավիաընկերությունների, օդանավակայանների և ավիացիոն ծառայություններ մատուցող կազմակերպությունների գործունեության կարգավորման ու վերահսկողության համակարգը՝ ապահովելով հստակ ու կանխատեսելի պահանջներ, դրանց հետևողական կիրառում և ոլորտի մասնակիցների հետ գործընկերային և կառուցողական համագործակցություն։

ԿՈՄԻՏԵԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ։ Կառավարության 2026 թվականի ապրիլի 23-ի N 558-Ն որոշման հիմնավորմանը համահունչ՝ ապահովել Կոմիտեի ֆինանսական ինքնաբավությունը, մշակել ծախսերի փոխհատուցման վրա հիմնված ինքնաֆինանսավորման մոդել և վերանայել կառուցվածքն ու կառավարման մեխանիզմները։ Այս աշխատանքում ակնկալում ենք սերտ համագործակցություն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպութան (ICAO) մեր գործընկերների հետ։

«ԲԱՑ ԵՐԿԻՆՔ», ՆՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ։ Շարունակել ընդլայնել «բաց երկնքի» քաղաքականության ընձեռած հնարավորությունները՝ Կոմիտեի լիազորությունների շրջանակում խթանելով նոր ուղղությունների բացումը և միաժամանակ ստեղծելով բարենպաստ կարգավորիչ միջավայր տեղական ուղևորատար ու բեռնային ավիափոխադրողների կայուն աճի համար։

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐԱԿՅԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ։ ԵՄ չափանիշներին համահունչ զարգացնել ուղևորների իրավունքների պաշտպանության համակարգը՝ ընդգրկելով ինչպես ավիաընկերությունների, այնպես էլ օդանավակայանների ծառայությունները։

Շնորհակալ եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին և նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանին՝ այս ընթացքում ցուցաբերած գործուն աջակցության համար։ Շնորհակալ եմ նաև Կոմիտեի բոլոր աշխատակիցներին՝ համագործակցության և նվիրված աշխատանքի համար։ Ձեր աջակցությամբ այս ամիսը դարձավ համատեղ աշխատանքի ամրապնդման և առաջնահերթությունների հստակեցման արդյունավետ շրջան»։