Պարգևավճարները հանելը կարող է հանգեցնել հանրային ծառայությունների առանց այն էլ դժգոհություն առաջացնող որակի համարժեք փոփոխության․ Ջանջուղազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
Բոլորը

«Մեր բյուջեի 70%-ը ծախսվում է ստանձնած պարտավորությունների համար, և այդ առումով թիվ փոխել հնարավոր չէ։ Եթե մենք ունենք 500 հազար թոշակառու, ապա նրանք պետք է ստանան իրենց թոշակները, այսինքն՝ այս առումով հատկացված բյուջեի վերաբաշխում կատարել հնարավոր չէ»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով, բյուջեն վերանայելու համար պետք է նախ վերանայել այն ծրագրերը, որոնց հատկացվել են գումարները։

«Ինչ վերաբերում է պարգևավճարներին. եթե դա դիտարկվում է որպես շռայլություն, ապա միջանգամից պետք է հանել, բայց պետք է իմանալ, որ դա կարող է հանգեցնել հանրային ծառայության առանց այդ էլ դժգոհություն առաջացնող որակի փոփոխության։ Այդքան բան»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքին արձագանքեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա նշեց, որ առաջնահերթությունները վերանայելու մասին խոսելիս չպետք է նկատի ունենալ պետական պարտավորությունների կատարմանն ուղղված գումարները. խոսքը մնացյալ առաջնահերթությունների մասին է։

«Սկսած ռազմական, ինչու ոչ նաև առանձին սոցիալական ծրագրերի մասով ծախսերի վերանայումներ պիտի լինեն։ Դրանք բազմաթիվ են։ Ես ակնկալում եմ, որ նախքան 2021 թվականի բյուջեի հաստատումը Կառավարությունը ներկայացնի փոփոխությունները»,- ասաց պատգամավորը։

Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց՝ նշելով, որ ծախսերի վերանայում կարող է լինել ցանկացած պահի, և որևէ խնդիր չի լինի, եթե բյուջեն վերաբաշխվի 2021թ.:

Մանրամասները՝ տեսանյութում: