2020 թ․-ի վերջում սպասվում է 7,9 % տնտեսական անկում, իսկ 2021 թ․-ին՝ 3,2 % տնտեսական աճ․ Ջանջուղազյանը ներկայացրեց վերանայված կանխատեսումները

Լուրեր

19.02.2026 | 19:45
Նրանք ընկերացել են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:36
Գնում եմ բանջարի, որ կարենամ երեխեքիս պահեմ. Ծովինարը երեխաների հետ ապրում է վագոն-տնակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 19:28
Խստորեն դատապարտում ենք Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հայտարարությունը
19.02.2026 | 19:12
Իրանն ու Ռուսաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել Օմանի ծովում
19.02.2026 | 19:00
Շոյգուն, Լավրովը սպառնալով վախեցնում են ՀՀ-ին, որ դադարեցնենք Արևմուտքի հետ գործակցությունը․ չպիտի տրվենք դրան․ Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:48
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ
19.02.2026 | 18:35
Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել Ալիևի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:34
Գիրքը՝ լավագույն նվեր․ ինչ են կարդում Հայաստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:31
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստը Վաշինգտոնում․ ՈՒՂԻՂ
19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
Բոլորը

Նոր կանխատեսումներով՝ 2020 թվականի վերջում սպասվում է 7,9 %  տնտեսական անկոմ, իսկ 2021-ին՝ 3,2 % տնտեսական աճ։ Այս մասին այսօր ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի բյուջեում տեղ գտած կանխատեսումներով՝ այս տարվա համար կանխատեսվում էր 6 % տնտեսական անկում, իսկ 2021 թվականի համար՝ 4,8 % տնտեսական աճ։

«Մենք ունեինք տնտեսական աճի 6 % կանխատեսում, որը ճշգրտվեց 0,8 տոկոսային կետով արդեն ռազմական գործողությունների սկսվելուց անմիջապես հետո, բայց դրանից հետո տեղի ունեցան այլ զարգացումներ։ Գնահատականները, որոնք մինչ այդ մեզ հայտնի էին, վերանայվեցին և կանխատեսումները փոխվեցին դեպի ներքև»,- նշեց Ջանջուղազյանը։

Վերջինիսխոսքով՝ թեպետ համաշխարհային տնտեսության հոկտեմբերին արված կանխատեսումները բարելավվել էին հունիսի կանխատեսումների համեմատ, այնուամենայնիվ հաշվի է առնվում նաև համավարակի երկրորդ ալիքի բացասական ազդեցության գնահատականը։

«Ըստ էության՝ մինչև 8,4 տոկոս անկման սցենար մենք կարող ենք ունենալ այս տարվա համար, թեպետ դրա վրա էլ իր դրական ազդեցությունը պետք է ունենար արդեն հոկտեմբերին վերանայված համաշխարհային տնտեսության կանխատեսումները, որոնք 2020 թվականի համար համեմատաբար բարելավվել էին 2020-ի հունիսին կատարված կանխատեսումների համեմատ, ինչի գնահատականը, որպես արտաքին պահանջարկի փոփոխության 0,9 տոկոսային կետ է մոտավորապս գնահատվում։ Այնուամենայնիվ այդ նույն ժամանակ մոտավորապես տեղի ունեցավ համավարակի երկրորդ ալիքը պայմանական անվանմամբ, որի բացասական ազդեցության գնահատականն է մոտավորապես 0,4 տոկոսային կետ»։

Վերոնշյալ հանգամանքները զտելով, ըստ ֆինանսների նախարարի, 2020 թվականի համար սպասվում է մոտավորապես 7,9 տոկոս անկում տնտեսական։

Նախարարի խոսքով՝ այնուամենայնիվ, հարկային եկամուտներիու ՀՆԱ-ի մասով սեպտեմբերին ստացված տվյալների վերլուծությւոնը ցույց է տալիս, որ սպասվածից փոքր ինչ ավելի լավ պատկեր կարող ենք ունենալ։

«Կանխատեսվել էր մոտավորապես 1 տրիլիոն 320 մլրդ դրամ, բայց արդեն սեպտեմբեր ամսվա զարգացումները երբ հայտնի դարձան, ցույց տվեցին, որ մենք փոքր ինչ ավելի լավ պատկեր կունենանք, քան թե կանխատեսվում էր 2020 թվի բյուջեում կատարված փոփոխության շրջանակում։ Մինչև տարեվերջ մերսպասումը մենք գնահատում ենք մոտավորապես 1 տրիլիոն 350-ից 356 մլրդ դրամ՝ հարկային եկամոտների այս տարվա ցուցանիշը»,- նշեց նախարարը։

Վերջինիս խոսքով՝ սրա հաշվին կունանանք կանխատեսվածից ավելի ցածր պակասուրդ՝ մոտավորապես 30 մլրդ դրամով․ կանխատեսված բացարձակ թիվը 459 մլրդ դրամ էր, հիմա դա կլինի մոտավորապես 430 մլրդ դրամ։

Սա իր ազդեցությունը կունենա նաև 2021 թվականի կանխատեսման վրա։

«4,8 տոկոս տնտեսական աճ էր նախատեսված, ըստ գնահատականների։ Ենթադրվոմ է, որ եթե միայն ռազմական գործողությունների ազդեցության բաղադրիչը վերցնեինք, դա կլիներ մոտավորապես 0,6 տոկոսային կետ, և կուննայինք 4,2 տոկոս տնտսական աճ, բայց հաշվի առնելով նաև համավարակի բացասական սպասվող ազդեցությունը երկրորդ ալիքի և արտաքին պահանջարկի փոփոխության հանգամանքը, մենք գնահատոմ ենք, որ մոտավորապես իրատեսական կարելի է համարել 3,2 % տնտեսական աճի սցենարը»,- ներկայացրեց նախարարը։

Անժելա Պողոսյան