Հայաստանն ու Ադրբեջանը կարող են հրադադար կնքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ այսօր երեկոյան կամ վաղը։ Այս մասին AFP-ին հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կենտրոնանում ենք այսօր երեկոյան կամ վաղը խաղաղության հասնելու ուղղությամբ, սակայն ամեն ինչ դեռ հուսալի չէ»,- գործակալությանն ասել են Ելիսեյան պալատից։ Նշվում է, որ Ֆրանսիայում նման եզրահանգման են եկել …

