Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է Արցախում կենտրոնների ցանցն ընդլայնելու հնարավորությունը: «Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու և, բացի մայրաքաղաքից, Հանրապետության շրջաններում …

