Փաշինյանը պետք է ընդառաջ գնա հասարակությանն ու քաղաքական բևեռներին՝ քայլեր ձեռնարկելով Երևանի և հարակից բնակավայրերի տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու ուղղությամբ. Ազգային֊ժողովրդավարական բևեռի հայտարարությունը

Լուրեր

24.11.2026 | 15:36
Եղած հնարավոր տարբերակների մեջ TRIPP-ը լավագույնն է․ Դավիթ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 15:34
Երևանում բազմաբնակարան շենքեր կառուցած ընկերության տնօրենից պետության օգտին կբռնագանձվի 1,27 մլրդ դրամ․ թաքցվել է իրական շրջանառությունը
24.11.2026 | 15:26
«Պատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրությունում»․ Սերդար Քըլըչը՝ նախագծի հրապարակման մասին
24.11.2026 | 15:17
«Աշտարակ կաթ»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է․ նմուշներում հայտնաբերվել են անհամապատասխանություններ
24.11.2026 | 15:11
Հայ սամբիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
24.11.2026 | 15:10
Փաշինյանը հայցեր է ներկայացրել ԶԼՄ-ների դեմ // Լատվիան կարող է փակել ՌԴ-ի հետ սահմանները․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 15:03
«Կեղծ երթուղիները» չեն կարող փոխարինել «իրական միջանցքներին»․ Իրանի առաջնորդի խորհրդականը՝ TRIPP-ի մասին
24.11.2026 | 15:00
TRIPP-ի հետ կապված մի լուրջ խնդիր կա․ այն կապված է ԱՄՆ նախագահի անունի հետ․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:54
Արմավիրի նախկին քաղաքապետի և նրա տեղակալի կողմից 18 հողատարածքի օտարման գործով դատարանը ևս մեկ գործարք է անվավեր ճանաչել
24.11.2026 | 14:52
ՀՀ-ն և Ռումինիան ռազմավարական համագործակցության փաստաթուղթ են ստորագրում․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 14:45
ՌԴ զորքերը սահմաններից փուլային դուրս բերելը ՀՀ ընդհանուր քաղաքականությունն է. Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:37
Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և քաղաքացու ընտրական իրավունքը խոչընդոտելու մեջ
24.11.2026 | 14:29
Բաց կապույտ երանգի անձնագիր կունենան ՀՀ քաղաքացիությունից զրկված քաղաքացիները. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 14:21
Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ յոթ պայմանները չեն կատարվել․ Ղալիբաֆ
24.11.2026 | 14:13
Յանիկ Սիները կվիրահատվի և կարող է բաց թողնել Australian Open-ը
Բոլորը

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել, որումա սվում է.

«Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան տված հարցազրույցով, ընդ որում՝ շատ անհաջող կերպով և մանիպուլյացիաների միջոցով, փորձեց մեղմել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջին նախորդ օրը կատարած՝ քաղաքացիական պատերազմի սադրանք պարունակող գրառման ուղերձները՝ զուգահեռաբար ձգտելով մեղադրել ուրիշներին։

Ստիպված ենք արձանագրել, որ հատկապես դավաճանական զինադադարի հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի քայլերը ճգնաժամը հաղթահարելու փոխարեն միայն նպաստում են դրա խորացմանն ու ծավալմանը։ Խոսքի և գործի աղաղակող տարբերությունը, առաջին հերթին՝ Երևան քաղաքում և հարակից բնակավայրերում ռազմական դրության իրավական ռեժիմն անհարկի կերպով պահպանելը և դրա լծակների չարաշահմամբ քաղաքական ու քաղաքացիական բնականոն գործընթացների զարգացումը ոստիկանական բռնությունների և հալածանքի միջոցով խափանելը, հավատ չի ներշնչում նաև նշված հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնված ուղիղ հավաստիացումը, թե վարչակազմն իր կողմից բացառում է բռնության խոսքը և բռնությունը։

Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը չի դատապարտել Հանրապետության հրապարակի մեծ էկրանից իրեն աջակցող զինծառայողների շուրթերով հնչեցված բռնության սպառնալիքի հեռարձակումը և պատասխանատվության չի կանչել այն հեռարձակած և տարածած պաշտոնատար անձանց, որոնց թվում կան նաև իր թիմի անդամներ։

Այս թերահավատության հիմք է տալիս նաև այն հանգամանքը, որ դեռևս նոյեմբերի 12֊ին Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը հանդես է եկել բռնության կանխարգելման նպատակով հիմնական քաղաքական բևեռների և Նախագահի ապարատի ներկայացուցիչներից կազմված համակարգող մարմին ստեղծելու առաջարկությամբ, սակայն “Իմ քայլը” խմբակցության կողմից համագործակցության արձագանք ստանալու փոխարեն գործող վարչակազմի հանձնարարությամբ ենթարկվում է իրավական բռնության և քաղաքական հալածանքի։

Ազգային֊ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբը ևս մեկ անգամ հաստատում է իր համոզմունքը, որ Հայաստանում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, ուստի առկա քաղաքական բևեռները, այդ թվում՝ “Իմ քայլը” դաշինքը և գործող վարչակազմը, պարտավոր են իրենց գործունեության մեջ բացառել բռնությունը և համագործակցել բռնությունը կանխարգելելու ու դրա հնարավոր ծավալումը չեզոքացնելու նպատակներով։

Այլընտրանք չունեցող այս հրամայականի հիմնական հասցեատերն ու երաշխավորն անձամբ Նիկոլ Փաշինյանն է, ուստի նա պետք է ընդառաջ գնա հասարակությանն ու քաղաքական բևեռներին՝ առաջին հերթին նաև քայլեր ձեռնարկելով Երևանի և հարակից բնակավայրերի տարածքում ռազմական դրության իրավական ռեժիմը հանելու ուղղությամբ»։