ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ «Հայաստանի խորհրդարանի ղեկավարը զրույցի ընթացքում շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման և արդյունքների կապակցությամբ։ Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- ասված է ԱԺ աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: