Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի արևմտյան Թարիք էլ Ժըդայդա թաղամասում մազութի պահեստի պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Լիբանանի Կարմիր Խաչի ընկերակցության ղեկավար Ջորջն Կետանեն, գրում է ՏԱՍՍ-ը։ «Տասնյակ մարդիկ տուժել են, այդ թվում՝ երեխաներ։ Բոլորը հոսպիտալացվել են»,- ասել է նա։ Կետանեի խոսքով՝ տուժածների մեծ մասը թունավորվել է ածխաթթու գազով, այդ թվում՝ …

