Կառավարության այսօրվա նիստում Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծությունից տուժած բնակիչներին կրած վնասների համար փոխհատուցում տալու նպատակով Տավուշի մարզպետարանին 25 մլն դրամ հատկացվեց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար, նախնական գնահատականով, անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ, …

