ՌԴ-ն շահագրգռված է ամրապնդել ԿԽՄԿ-ի հետ փոխգործակցությունը ԼՂ-ում. Լավրովը հանդիպել է Պետեր Մաուրերի հետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ամրապնդել փոխգործակցությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հետ Լեռնային Ղարաբաղում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Լավրովն ասել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուերի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք հիմա փոխգործակցության լրացուցիչ դաշտ ենք ստացել, ես նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղը: Մեկ շաբաթ առաջ ստորագրվել է եռակողմ հայտարարություն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև: Այնտեղ տեղակայվում է ռուսական խաղաղապահ զորախումբ, և մենք գիտենք, թե որքան ակտիվ և որքան վաղուց է ԿԽՄԿ-ն աշխատում այդ տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդել փոխգործակցությունը, որն արդեն ակտիվ զարգանում է»,- ասել է Լավրովը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ-ն և ԿԽՄԿ-ն սերտ համագործակցում են տարբեր տարածաշրջաններում:

«Մեր շփումները մշտական բնույթ ունեն, և միասին աշխատելու ուղղություններ կան, որովհետև, ցավոք, հումանիտար ճգնաժամերի, հակամարտությունների թիվն աշխարհում չի նվազում»,- ասել է Լավրովը: