«Բանակը չի կարող մասնակցել ներքաղաքական զարգացումներին, առանց այդ էլ բանակ էլ համարյա էդպիսին չկա, բայց դրանք զինված մարդիկ են». Անդրանիկ Քոչարյան

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես պետք է սկսեմ ինձնից. Անդրանի՛կ, հանդա՛րտ եղիր, որովհետև հանդարտությունը բոլորիս պետք է: ԱԺ ամբիոնից իր ելույթն այսպես սկսեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Հանդարտությունը բոլորիս պետք է: Այնպիսի տպավորություն է, թե պարտադրված հրադադարից հետո ռազմական գործողությունները տեղափոխվել են ՀՀ տարածք, մինչդեռ իրականում հսկայական անելիքներ կան՝ թե՛ քաղաքական դաշտի ներդաշնակությունը կառուցելու, թե՛ քաղաքական հարթակում խնդիրների լուծումը գտնելու առումով»,-ասաց պատգամավորը:

«Պատերազմը պետք է դադարեցնել Հայաստանի տարածքում: Լինե՛նք հանդարտ: Մենք անընդհատ կարող ենք մեղադրել… Չեմ ուզում քննարկենք Փաշինյանի հրաժարականի հարցը, բայց պետք է քննարկենք այն ճանապարհային քարտեզը, որով պետք է հասնենք ներդաշնակման, որովհետև այս բարոյալքման պրոցեսի տակից միասին ենք դուրս գալիս: Մեր Զինված ուժերը ստացել է այնպիսի հարված, որ մենք ունենք առաջնահերթ խնդիր՝ փրկել զինուժի փշրանքները, որովհետև առանց դրա չենք կարող դիմակայել ապագա մարտահրավերներին: Պարտադրված հրադադարը մեզ հնարավորություն է տվել փրկել այդ փշրանքները»,- ընդգծեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: