Հայկ Սարգսյանը՝ զինված խմբեր ձևավորելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իմ գործընկեր, ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Արթուր Մանուկյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, և Գագիկ Ծառուկյանի մյուս փեսան՝ Կարապետ Գուլոյանը՝ Աբովյանի նախկին քաղաքապետ, թանկարժեք մեքենաներով համարները հանած, գիշերը գալիս են կառավարության շենք: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ըստ վկաների պնդման, նաև իրենց հետ բերում են մեծ թվով անձանց, որոնք ներսում կատարում են անհարիր, քրեորեն հետապնդելի, վատ արարքներ: Ես որոշ հոլովակներում նրանց նկատել եմ: Իհարկե, այդտեղ Գագիկ Ծառուկյանի երկու փեսաները որևէ բան չեն ջարդում, բայց ակնհայտ է, որ կազմակերպչական աշխատանքներ են տանում: Ես Գագիկ Ծառուկյանի մյուս փեսային չեմ ճանաչում, բայց իմ գործընկեր Արթուր Մանուկյանին ճանաչում եմ, և անկեղծ ասած իրենից չէի սպասում: Շատ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ»,- ասաց Հայկ Սարգսյանը:

«Ստեփանակերտում ունենք բազմաթիվ կոտրված պատուհաններ դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում, և ես շատ կցանկանայի, որ այդ կազմակերպված խումբը, ինչպես կազմակերպված եկավ ու պտուհաններ ջարդեց կառավարության շենքում,  նույն ձև կազմակերպված գնա Արցախ և փորձի այնտեղ պատուհաններ վերականգնել, որպեսզի մեր երեխաները մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում կամ իրենց տներում չմրսեն:

Մենք բոլորս պետք է լծվենք մի գործի, որպեսզի արցախցիներն իրենց ապահով զգան, որ մեր երախենրը չմրսեն: Չի կարելի Երևանում մտնել կառավարության շենք, ԱԺ-ի շենք, կոտրել պատուհաններ և առնվազն չխոչընդոտել նման գործունեությանը»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: