Հրթիռակոծության է ենթարկվել Բաղդադի «կանաչ գոտին». զոհ ու վիրավորներ կան

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Բաղդադի, այսպես կոչված, «կանաչ գոտին»՝ պետական հաստատությունների ու դեսպանատների շրջանը, հրթիռային հարվածների է ենթարկվել։ Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ հրթիռակոծության հետևանքով երեխա է զոհվել, առնվազն 5 վիրավոր կա, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Dpa գործակալության տեղեկությունների համաձայն՝ 4 հրթիռ է ընկել «կանաչ գոտու» տարածքում, 2-ը՝ դրա սահմաններից դուրս, ևս մեկը պայթել է օդում։ AP գործակալությունն էլ, վկայակոչելով Իրանի անվտանգության ուժերի երկու ներկայացուցչի, պարզաբանել է, որ հարվածներից մեկը հասցվել է Իրաքի ազգային հետախուզության շտաբի մոտակայքում՝ Բաղդադում ԱՄՆ դեսպանատնից 600 մետր հեռավորության վրա։ Մի քանի հրթիռ հաջողվել է խոցել՝ շնորհիվ C-RAM հակաօդային տակտիկական համակարգերի ներգրավման, որոնք ԱՄՆ աջակցությամբ տեղակայվել էին տարեսկզբին։

Իրավապահները փորձում են պարզել, թե ով է կանգնած հրթիռային հարվածների հետևում։

Նկատենք, որ հարվածներ հասցվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը հայտարարել է, որ Վաշինգտոնը 2021 թվականի հունվարի 15-ից Իրաքում իր զորքերի թվաքանակը կկրճատի՝ 3․000-ից  հասցնելով 2․500-ի:

Տաթև Ֆռանգյան