ՌԴ Դաշնային խորհրդի անդամները հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով երկրի ռազմական ուժերի օգտագործմանը: Այս երկրի Սահմանադրությանը համաձայն՝ ռազմական զորախմբի տեղակայման հարցը որոշում է Դաշնային խորհուրդը, սակայն ռուս խաղաղապահներն արդեն իսկ տարածաշրջանում են: Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը ՌԻԱ Նովոստիին բացատրել է, որ նախագահն իրավունք ուներ, առանց խորհրդարանի վերին պալատի համաձայնության, անհապաղ …

