ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում գործում է թեժ գիծ

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

Մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով, Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ստեղծվել է հերթապահ բաժանմունք և գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը. այս մասին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության թեժ գիծը գործում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով: Ծառայության հեռախոսահամարն է` 011 80 11 99, որով ֆիզիկական և իրավաբանական անձիք կարող են զանգահարել և հայտնել կատարված, կատարվող կամ նախապատրաստվող իրավախախտման վերաբերյալ: Թեժ գծով ստացված տեղեկությունները փոխանցվում են համապատասխան ստորաբաժանմանը՝ դրանց իսկությունը ստուգելու և մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտման հավանական դեպքերը կանխելու ու հայտնաբերելու նպատակով: Ծառայության նպատակն է ավելի արդյունավետ դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից շուրջօրյա իրականացվող աշխատանքները` իրավախախտումների կանխման և հայտնաբերման ուղղությամբ: Ի դեպ, մաքսային կանոնների խախտման կամ մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկությունները կարող են գրանցվել նաև անանուն:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչության հերթապահ բաժանմունքում գործում է նաև հսկողության համակարգ, որը հնարավորության է տալիս թիրախավորված անձանց հայտնաբերել, բացահայտել և կանխել վերջիններիս հանցավոր գործողությունները: