ԱՀԿ-ն հայտնել է մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճի մասին

Լուրեր

12.10.2026 | 10:36
Ինչո՞ւ ենք ավտոբուսին 20-30 րոպե սպասում, երթևեկության խնդիրներից պետք է խոսենք․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 10:32
Սաուդյան Արաբիայի օդանավակայանին հութիների հերթական հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է, առնվազն 11-ը՝ վիրավորվել
12.10.2026 | 10:15
Երևանում ավելի քան 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել․ 4 անձ կալանավորվել է
12.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 12-ի դրությամբ
12.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
12.10.2026 | 09:31
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
Բոլորը

Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է գրեթե 4 միլիոնով, ինչը համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Հիվանդությունից մահվան դեպքերի թիվն աճել է ավելի քան 59 հազարով: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), գրում է ՏԱՍՍ-ը։

ԱՀԿ-ի տվյալների համաձայն ՝ նոյեմբերի 8-ից 15-ն ընկած ժամանակահատվածում աշխարհում գրանցվել է վարակի 3,977,223 և մահվան 59,699 դեպք։ Այս երկու ցուցանիշներն էլ զգալիորեն աճել են նախորդ յոթ օրվա համեմատ, երբ հայտնաբերվել էր վարակի 3,695,495 նոր դեպք,  մահացել՝ 54,835 մարդ:

«Չնայած Եվրոպայի տարածաշրջանը շարունակում է հայտնել վարակակիրների ամենամեծ թվով դեպքերի մասին (46%),  անցած շաբաթվա ընթացքում այդ թիվը նվազել է 10%-ով՝ հանրային առողջապահության ոլորտում ձեռնարկված միջոցառումների խստացման արդյունքում»,- նշել են ԱՀԿ-ում:

Հին աշխարհում, նոյեմբերի 8-ից 15-ը ընկած ժամանակահատվածում, գրանցվել է վարակի 1,840,085 և մահվան 29,043 դեպք:

Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 1,45 միլիոնով, մահացել է ավելի քան 19 հազար մարդ: Հարավարևելյան Ասիայում վարակվել է ավելի քան 373 հազար մարդ, իսկ յոթ օրվա ընթացքում մահվան դեպքերը գերազանցել են 4,5 հազարը:

Միացյալ Նահանգներում վարակվածների թիվն աճել է ավելի քան 1 միլիոնով, Հնդկաստանում՝ ավելի քան 306 հազարով, Իտալիայում՝ ավելի քան 242 հազարով, Ֆրանսիայում՝ ավելի քան 203 հազարով, Բրազիլիայում՝ ավելի քան 179 հազարով: Այս երկրներին հաջորդում են Միացյալ Թագավորությունը, որտեղ յոթ օրվա ընթացքում գրանցվել է գրեթե 173 հազար վարակման նոր դեպք, Լեհաստանը (ավելի քան 169 հազար), Ռուսաստանը (ավելի քան 151 հազար), Գերմանիան (գրեթե 132 հազար) և Իսպանիան (ավելի քան 87 հազար):

Տաթև Ֆռանգյան