Իսրայելական խոշորագույն՝ Aerospace Industries ընկերությունը 155 մլն դոլար է փոխանցել երկու ընկերությունների, որոնց անունները կապվում են Ադրբեջանի կառավարության համար փողերի մեծամասշտաբ լվացման գործունեության հետ՝ համաձայն 2012-2014 թվականների բանկային հաշվետվությունների։ Այս մասին գրում է իսրայելական Haaretz պարբերականը՝ վկայակոչելով Մեդիայի և ժողովրդավարության կենտրոնը։ Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ այս պատմությունն ի հայտ է եկել հազարավոր բանկային փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ, որոնք …

