Պատերազմն ավարտվել է, բայց հակամարտությունը սրվել և բարդացել է՝ նոր խաղացողներ են ներգրավվել․ Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.01.2026 | 09:46
Լարս ավտոճանապարհը փակ է
19.01.2026 | 09:33
Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկ քաղաքում բուք է
18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ

– ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անխուսափելի է համարում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նա իշխող ուժին առաջարկում է ներկայացնել ճանապարհային քարտեզ ժամկետների մասին, իսկ մինչ այդ՝ կառավարումը հանձնել բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։ Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը մերժի կամ ընդառաջի այս առաջարկին։

– Ես չգիտեմ՝ կմերժի՞, թե՞ կընդառաջի։ Կարող եմ ասել, որ նախագահի այդ առաջարկը ստեղծված իրավիճակում, գուցե, ամենապրագմատիկ տարբերակն է, թեև մեխանիզմներն անձամբ ես լավ չեմ պատկերացնում։ Բայց հաշվի առնելով այս պահի մարտահրավերները, այսինքն՝ մենք տեսնում ենք ներքաղաքական ծայրահեղ լարված իրավիճակ, մենք տեսնում ենք, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա, պայթյունավտանգ է իրավիճակը, մինչդեռ, այս պահին մեր առջև կանգնած խնդիրների լուծումը ենթադրում է ունենալ պետական կառավարման ամուր համակարգ՝ չփլուզված։ Այդ համակարգը պահպանելու համար գոնե ինչ-որ ժամանակ երևի դա ամենաճիշտ կամ, գուցե, միակ լուծումն է, որովհետև խնդիրն այն չի՝ իշխանությունները պետք է հեռանան, թե՝ չէ։ Իհարկե, պիտի հեռանան, որովհետև պարտված իշխանությունը հեռանում է, խնդիրն այն է՝ դա պիտի տեղի ունենա փողոցի պահանջո՞վ, թե՞ շատից-քչից Սահմանադրության շրջանակում։

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է․ «Ռուսաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի թույլ չտա վերանայել, խմբագրել նոյեմբերի 9-ի ստորագրած համաձայնագիրը»: Լավրովը հրաժարվել է հստակ պատասխան տալ Արցախի կարգավիճակի մասին հարցին։ Օրերս վարչապետ Փաշինյանն ասաց՝ Հայաստանի իշխանությունների օրակարգում Ղարաբաղի միջազգային ճանաչման հարցն է։ Իսկ Լավրովը նշում է՝ Ռուսաստանը պատասխան է տալիս այն համաձայնագրի համար, որը ստորագրվել է, և այն կետերի համար, որոնք այդ հայտարարությունում կան։ Ալիևն էլ այսօր հայտարարել է, թե Ադրբեջանի համար անընդունելի է Ղարաբաղին հատուկ կարգավիճակ շնորհելը։ Ի՞նչ կարող են նշանակել այս հայտարարությունները, ի՞նչ է տեղի ունենում։

– Ռուսաստանն այս դեպքում խոսում է որպես հրադադարի պահպանման երաշխավոր երկիր։ Այդ փաստաթղթում կարգավիճակի մասին ոչինչ չկա, որովհետև դա բանակցային փաստաթուղթ չէ, դա հրադադարի փաստաթուղթ է, և ենթադրվում է, որ բանակցությունները պետք է լինեն հետո։ Երբ Լավրովը հայտարարում է, որ թույլ չեն տա խմբագրում, ես կարծում եմ՝ նկատի ունեն առաջին հերթին Թուրքիայի կողմից այդպիսի ջանքերը։ Այնտեղ Թուրքիայի ռազմական ներկայության մասին խոսք չկա, կա միայն մոնիթորինգի կենտրոն ստեղծելու մասին նշում, բայց Ադրբեջանը հայտարարում է, որ այնտեղ թուրք խաղաղապահներ պիտի լինեն։ Ես կարծում եմ՝ Լավրովը սա նկատի ունի, որ թույլ չեն տա խմբագրել հայտարարությունը։

– Դուք ունե՞ք հարցի պատասխանը, թե ինչու այս իշխանությունը համաձայնվեց Հայաստանի տարածքով ճանապարհ տալ Ադրբեջանին դեպի Նախիջևան։ Այս գաղափարի շուրջ քննարկումներ նախկինում էլ եղել են, և դավաճան էին հայտարարում այդ գաղափարը քննարկողներին։ Հիմա ինչո՞ւ այս իշխանությունը գնաց այդպիսի համաձայնության։

– Ես, այդ հայտարարության տեքստն ընթերցելով, այդպես չեմ ընկալել, որ միջանցք է տրամադրվում։ Ճանապարհը կա։ Համաձայնագիրն այն մասին է, որ մերոնք թույլատրում են, որ իրենք այդ ճանապարհից օգտվեն, ինչն այսպես թե այնպես լինելու էր, և որ այդ ճանապարհի անվտանգությունը պետք է վերահսկի ռուս սահմանապահը, ինչպես եղել է խորհրդային տարիներին, ինչպես եղել է նույնիսկ խորհրդային տարիներից հետո որոշ ժամանակ։ Այդ տեսքով դա վտանգավոր բան չէ, որովհետև այդ ճանապարհը նույնիսկ 10 մետր լայնության պայմաններում Հայաստանի սուվերեն գերակայության տակ է լինելու, և որևէ այլ բան այնտեղ գրված չի։ Խոսքն ընդամենը կոմունիկացիաների վերաբացման մասին է՝ հուսով եմ։ Համենայնդեպս, ես այդ փաստաթղթից այդպես հասկացա։ Եթե այնպես լիներ, որ մերոնք միջանցք են տալիս, դա, իհարկե, կլիներ աշխարհաքաղաքական առումով կատաստրոֆա, դա կլիներ հայոց պետականության վերացման վերջին զանգը։ Բնականաբար, եթե կոմունիկացիաները վերաբացվում են, իրենք կարող են անցնել, և դա կարող էր նույնիսկ նշված չլինել փաստաթղթում, այսպես թե այնպես ակնհայտ էր, որ այդ տարածքով իրենք կարողանալու են անցնել։

– Հայաստանում էլ կան ակնկալիքներ, որ Նախիջևանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կգործարկվի։ Հնարավո՞ր է, որ դա իրականություն դառնա։

– Ես կարծում եմ՝ այդ մասին այսօր խոսելն իմաստ չունի։

– Իմաստ չունի խոսել նաև հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմա՞ն մասին։

– Իհարկե։ Այդ մասին խոսելն իմաստ չունի, որովհետև, ի վերջո, դա լինելու է, ուղղակի դրա ժամանակը չէ հիմա, որովհետև անորոշությունները չափազանց շատ են։ Այս ամենը դեռ չի վերջացել։ Պատերազմական փուլն է ավարտվել, հուսով եմ՝ վերջնական, բայց ընդհանրապես այս հակամարտությունը միայն սրվել է, ավելի բարդացել է, նոր խաղացողներ են ներգրավվել։ Այսինքն՝ նոր միայն սկսում է այն ամենը, որի արդյունքները մենք կանխատեսել չենք կարող։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան