Factor.am-ի հարցազրույցը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ -Պարոն Սինանյան, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ճանապարհին նախորդ տարվա ամենակարևոր ձեռքբերումը ո՞րն եք համարում, ի՞նչ աշխատանք կատարվեց։ -Երևի ամենատեսանելի արդյունքը Միացյալ Նահանգների սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր։ Եվ դա տեղի ունեցավ մեր ամերիկահայ համայնքի շնորհիվ, մանավանդ ուզում եմ մատնանշել Հայ Դատի հանձնախմբի և Հայկական …