Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հրավիրված ասուլիսում ներկայացրեց այն երեք ուղղությունները, որոնցով Կառավարությունը փորձելու է հաղթահարել ստեղծված տնտեսական իրավիճակը։ «Մենք ունենք հստակ նպատակ՝ զգալի ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն տնտեսվարողներին, որոնք ունեն դժվարին պայմաններ ստեղծված իրավիճակի պատճառով, բայց ունեն նաև ծրագիր, թե ինչպես են մտադիր հաղթահարել այդ դժվարությունները»,- նշեց նախարարը։ Երկրորդ ուղղությունը, ըստ նրա, այն գործողություններն …