ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն է տվել ԼՂ-ում ռուսական զորքի օգտագործմանը․ ՌԻԱ Նովոստի

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի անդամները հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու նպատակով երկրի ռազմական ուժերի օգտագործմանը:

Այս երկրի Սահմանադրությանը համաձայն՝ ռազմական զորախմբի տեղակայման հարցը որոշում է Դաշնային խորհուրդը, սակայն ռուս խաղաղապահներն արդեն իսկ տարածաշրջանում են: Սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը ՌԻԱ Նովոստիին բացատրել է, որ նախագահն իրավունք ուներ, առանց խորհրդարանի վերին պալատի համաձայնության, անհապաղ խաղաղապահ ուժեր ուղարկել Ղարաբաղ, քանի որ այնտեղ ռուսներ էին սպանվել:

Կլիշասը նաև հիշեցրել է, որ այս դեպքում անհրաժեշտ է Դաշնային խորհրդի համաձայնությունը, քանի որ խոսքը գնում է ոչ թե օպերատիվ ռազմական իրավիճակի, այլ մի քանի տարով ծրագրված միջոցառման մասին։

Լեռնային Ղարաբաղում ռուսական զորքերի խաղաղապահ մանդատը նախատեսված է հինգ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

Տաթև Ֆռանգյան