Մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը կենսաթոշակների ու նպաստների անկանխիկ վճարումների համար քարտերը կթողարկվեն ArCa տեսակով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Աննա Բեգլարյանը։ «Այն քաղաքացիները, որոնք ինքնուրույն կարող են իրենց բանկային հաշվի պայմանագիրը կնքել և մոտենալ բանկ, նրանք ուղղակի պարզապես պետք է ասեն, որ ArCa վճարատեսակով են քարտ ուզում, …

