Իրանի Փորձագետների խորհուրդը համաձայնության է եկել երկրի գերագույն առաջնորդի ընտրության հարցում։ Այդ մասին հայտարարել է այդ ժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Միրբաղերին, հաղորդում է Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ խորհրդի անդամները վերջին օրերին առավելագույն ջանքեր են գործադրել թեկնածուի շուրջ որոշում կայացնելու համար․ «Փառք Աստծո, ձևավորվել է հստակ և միաձայն կարծիք, որը ներկայացնում է մեծամասնության դիրքորոշումը»։ …

