Խոսքի ազատության անկում և բևեռացում․ հրապարակվել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Հայաստանի 2025 թվականի քաղաքական միջավայրը ձևավորվել է Ադրբեջանի կողմից շարունակվող սպառնալիքների և խաղաղության բանակցությունների ֆոնին: Այս մասին նշվում է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2025» հետազոտական զեկույցում։

Քաղաքացիական հասարակության համար կարևոր իրադարձություններ են եղել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը և վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները: Միևնույն ժամանակ, լարվածություն է նկատվել իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև, ինչն ուղեկցվել է ՔՀԿ-ների դեմ ուղղված ատելության հռետորաբանությամբ և սոցիալական բևեռացմամբ։

«2025 թվականին Հայաստանի ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը 2024 թվականի համեմատ չի փոխվել (4,8 միավոր՝ առավելագույն 7-ից)։ Ամենաբարձր գնահատականներն ունեցող երեք ոլորտները ևս նույնն են մնացել՝ միավորումների ազատություն (5,7 միավոր), ֆինանսավորման մատչելիություն (5,3 միավոր) և խաղաղ հավաքների ազատություն (5,2 միավոր)։ Ինչպես և 2024 թվականին, ամենացածր գնահատված ոլորտներ են պետություն-ՔՀԿ համագործակցությունը (4 միավոր), պետական աջակցությունը (4,1 միավոր), պետության կողմից պաշտպանության պարտականությունը (4,5 միավոր) և թվային իրավունքները (4,4 միավոր): Երեք ոլորտում արձանագրվել է գնահատականի նվազում. դրանք են՝ խոսքի ազատությունը, մասնավոր կյանքի իրավունքը և թվային իրավունքները»,-նշվում է զեկույցում։

Ընդգծվում է՝ խոսքի ազատության ոլորտի ընդհանուր գնահատականի նվազումը (2025 թվականին՝ 4,8 միավոր՝ 2024 թվականի 4,9 միավորի համեմատ) պայմանավորված է գործնական միջավայրի գնահատականի անկմամբ (2025 թվականին՝ 4,2 միավոր՝ 2024 թվականի 4,3 միավորի համեմատ), որը տեղի է ունեցել երկրում տեղ գտած այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են «ծայրահեղ բևեռացված քաղաքական մթնոլորտը և դրան ուղեկցող վիրավորանքները, զրպարտչական արշավներն ու լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը»:

«Ապատեղեկատվության և ատելության խոսքի մակարդակը շարունակում է բարձր մնալ, ընդ որում մտահոգություն կա, որ իրավապահ մարմինները ընտրողաբար և անհամաչափ կերպով են կիրառում ատելության խոսքի և բռնության հրապարակային կոչերի համար նախատեսված պատժամիջոցները՝ հիմնականում պաշտպանելով իշխանության ներկայացուցիչներին»,-ասվում է զեկույցում:

Նշվում է՝ մասնավոր կյանքի իրավունքի ոլորտում արձանագրված խախտումները և գաղտնալսումների արտահոսքերը ի ցույց դրեցին տվյալների անօրինական մշակումից պաշտպանության հարցում առկա համակարգային խնդիրները և արդյունավետ կանխարգելման ու պատասխանատվության մեխանիզմների պակասը՝ հանգեցնելով ոլորտի ընդհանուր գնահատականի նվազմանը (4,8 միավոր՝ 2024 թվականի 4,9 միավորի համեմատ):

Զեկույցում ընդգծվում է՝ պետություն-ՔՀԿ համագործակցության ոլորտում իրավական դաշտի գնահատականը բարելավվել է (2024 թվականի 4,3 միավորից 2025 թվականին դառնալով 4,4 միավոր) Մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության ստեղծման ու հանրային մասնակցության և պետություն-ՔՀԿ համագործակցության բարելավմանն ուղղված նոր իրավակարգավորումների ընդունման շնորհիվ: Սակայն ոլորտի ընդհանուր գնահատականը մնացել է նույնը (4 միավոր)՝ հանդիսանալով ՔՀԿ չափիչի բոլոր ոլորտներից ամենացածրը, ինչը պայմանավորված է ՔՀԿ ոլորտի վերաբերյալ որևէ համապարփակ քաղաքականության կամ ռազմավարության բացակայությամբ:

2025 թվականի դրությամբ Հայաստանի ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը կազմել է 4.8 միավոր (7-բալանոց սանդղակով)։ ՀՀ-ում գրանցված է 7148 հասարակական կազմակերպություն և 1854 հիմնադրամ: Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը զբաղեցնում է 34-րդ տեղը։

«ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոն» (ECNL) հիմնադրամի և իր գործընկերների՝ Հայաստանում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, Մոլդովայում «Պրոմո-Լեքս»ընկերակցության, իսկ Ուկրաինայում «ԻՍԱՌ Էդնաննիա» կազմակերպության կողմից:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։