Իրանը հայտնել է, որ հարվածների հետևանքով վնասվել են կրոնական վայր ու քաղցկեղի դեմ դեղամիջոցներ արտադրող ընկերության շենք

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից երեքշաբթի իրականացված հարվածների հետևանքով վնասվել է Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող շիա մահմեդականների մզկիթը և կրոնական վայրը։ Հաղորդել են պետական ​​լրատվամիջոցները՝ այսպիսով ավելացնելով պատերազմից տուժած մշակութային հաստատությունների և վայրերի ցանկը։

Պետական ​​հեռուստատեսությունը հայտնել է, որ Զանջան քաղաքի Ֆիրդուսի փողոցում առավոտյան հարձակումից հետո վնասվել է Մեծ Հուսեյնիայի շենքը՝ շիաների հավաքույթների և սգո արարողությունների սրահը։ Վնասվել են «գմբեթի և մինարեթների որոշ հատվածներ»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի ընթացքում վնասվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Իրանի 29 վայրերից առնվազն 4-ը։ Դրանց թվում են Թեհրանի Գոլեսթան պալատը, Սպահանի Չեհել Սոտուն պալատը, նույն քաղաքում գտնվող Մասջեդ-ե Ջամե մզկիթը և Խորամաբադ հովտի նախապատմական վայրերը։

Բացի այդ, ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարվածներ են հասցվել Իրանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկի շենքին, որն արտադրում է անզգայացնող և քաղցկեղի դեմ դեղամիջոցներ, հայտարարել է Իրանի կառավարությունը։

«Երեքշաբթի առավոտյան քաղաքացիական կենտրոնների վրա ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ժամանակ վնասվել է քաղցկեղի դեմ, ինչպես նաև անզգայացնող և մասնագիտացված դեղամիջոցներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը, վնասվել է դեղերի արտադրության հոսքագիծը»,- ասվում է կառավարության կողմից X-ում հրապարակված հաղորդագրությունում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի