Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք

Լուրեր

26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված հարվածները պատերազմի սկզբից ի վեր վնասել են առնվազն 120 թանգարան և մշակութային ու պատմական վայրեր ամբողջ երկրում։ Այս մասին հայտնել է Թեհրանի քաղաքային խորհրդի մշակութային ժառանգության կոմիտեն։

«Տարբեր նահանգներում առնվազն 120 թանգարան, պատմական շենքեր և մշակութային վայրեր անմիջականորեն թիրախավորվել են և լուրջ կառուցվածքային վնասներ են կրել»,- ասել է կոմիտեի ղեկավար Ահմադ Ալավին։

Հաղորդվում է, որ վնասներ կրած կառույցների թվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Գոլեսթան պալատը, Սաադաբադի պալատը, Մարմարե պալատը և Թեյմուրթաշի տունը, որը հայտնի է նաև որպես Պատերազմի թանգարան։

ՄԱԿ-ը, իր հերթին, հայտնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկված երկրի 29 վայրերից առնվազն չորսը վնասվել է պատերազմի ընթացքում՝ Գոլեսթան պալատը, Չեհել Սոտուն պալատը Սպահանում, Մասջեդ-ե Ջամե մզկիթը նույն քաղաքում և Խորամաբադ հովտի նախապատմական վայրերը։

Միացյալ Նահանգներն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական արշավ սկսեցին Իրանի դեմ՝ սպանելով երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին ու այլ պաշտոնյաների։ Պատերազմն ընդգրկել է գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի