Սուդանում, Հարավային Սուդանում, Ուկրաինայում եւ Գազայում մարդասիրական աշխատանք իրականացնող բացառիկ անհատներ դարձել են 2025 թ․ «Ավրորայի» հերոսներ։ Այս մասին տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մամուլի ծառայությունից։ ««Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել է 2025 թ․ «Ավրորայի» չորս հերոսների անունները, որոնք հավակնում են «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի 1 միլիոն ԱՄՆ դոլար պարգեւին։ Սալի Բեքերին (Միացյալ Թագավորություն), Ջամալ Էլթայեբին …