Ծնողական ժամ և ճկուն գրաֆիկ․ առաջարկվում են փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում

Լուրեր

26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
Բոլորը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է սահմանել ծնողական ժամի իրավունք մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող աշխատողների համար, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառումը։ Նշվում է, որ նախաձեռնության նպատակը աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղումն է։
«Աշխատողների աշխատանքի և ընտանեկան պարտականությունների արդյունավետ համատեղման, աշխատանքի կազմակերպման ժամանակակից գործիքների ներդնման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագծով նախատեսվում է՝
Սահմանել, որ խնամքին մինչև տասներկու տարեկան երեխա ունեցող ծնողը (խնամատար ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը) իրավունք ունի օգտվելու ծնողական ժամից՝ երեխային նախադպրոցական կամ հանրակրթական հաստատություն ուղեկցելու կամ հաստատությունից վերցնելու նպատակով։
ա) մինչև երկու երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 30 րոպե․
բ) երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 1 ժամ․
– օրենսդրորեն ամրագրել ճկուն աշխատանքային գրաֆիկի կիրառման հնարավորությունը՝ աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։
Նախատեսված փոփոխությունները միտված են բարձրացնելու աշխատողների սոցիալական պաշտպանությունը և աշխատանքի արդյունավետությունը։
Նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում»,- ասված է հաղորդագրությունում։