Ձեռքի հետ, ոտի վրա գիշերը մտածել եք, որ էդ մարդու անունը կարող է ձեզ խանգարել ու օրենք եք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
Բոլորը

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես տեխնիկական և իրականում ունեն քաղաքական նպատակ։

«Սա նոր ի հայտ եկած խնդիր չէ։ Դեռևս 2022-ից այն քննարկվել է, իսկ 2024-ին՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շրջանակում լայն քննարկումների առարկա է եղել, սակայն այդ ժամանակ փոփոխություն չի արվել»,- նշեց պատգամավորը։

Նա նաև հղում արեց միջազգային փորձին՝ ընդգծելով, որ, ըստ Վենետիկի հանձնաժողովի, ընտրություններից կարճ ժամանակ առաջ ընտրական կանոնների փոփոխությունն անթույլատրելի է։

«Բոլորի համար էլ պարզ է, որ արդեն մեկնարկել է ընտրությունների գրանցման փուլը, և այս փոփոխությունները կատարվում են հենց այդ փուլում»,- ասաց նա՝ հավելելով, որ սա խախտում է արդարության սկզբունքը։

Ընդդիմադիր պատգամավորը նաև պնդեց, որ փոփոխությունները կարող են ուղղված լինել կոնկրետ անձանց կամ քաղաքական ուժերի դեմ։

«Մարդը գնացել, պետռեգիստրում գրանցվել է, հիմա արդեն ԿԸՀ-ում գրանցման փուլում եք փոխում կանոնները։ Ստացվում է՝ ինչ-որ մեկի անունը կարող է խանգարել ձեր քաղաքական ուժին, և դրա համար փորձում եք փոխել օրենքը»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ նիտում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է խստացնել քվեարկության ընթացակարգերը և հստակեցնել մի շարք կարգավորումներ։

Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի նախագծով առաջարկվում է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը ձեռքում չի կարող ունենալ որևէ այլ իր՝ բացի քվեարկության ծրարից։

Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։

Նախագծով նաև նախատեսվում է, որ նման դեպքերում քվեարկության ծրարն անմիջապես կմարվի՝ դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին, և հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։ Փոփոխություններ են առաջարկվում նաև կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով։ Մասնավորապես, վերականգնվում է այն սահմանափակումը, ըստ որի՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։

Միաժամանակ առաջարկվում է հանել տեխնիկական բնույթի պահանջը, որով պարտադիր էր դաշինքի անվան ներքո փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անունները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնականում առաջացող խնդիրները և ապահովել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։