Փետրվարի 23-ին միջազգային ֆինանսական կազմակերպություններին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) շուրջ 7,9 մլն ԱՄՆ դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով վարկային պարտավորություններ են մարվել բացառապես սեփական միջոցների հաշվին։ Այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ ընդգծելով, որ ընկերության ֆինանսատնտեսական վիճակը կայուն է, իսկ մոտ օրերս կմեկնարկեն շուրջ 50 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով ներդրումային …

