Հայաստանից Իրան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումների ծավալում վերջին օրերին փոփոխություններ չկան։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը։ ««Ագարակ» մաքսային անցակետն աշխատում է սովորական ռեժիմով՝ սպասարկելով թե՛ Հայաստանից Իրան, թե՛ Իրանից Հայաստան բեռնատարների անցումը»,- նշեց Մկրտչյանը։ Sputnik Արմենիան գրել էր, թե «Նորդուզ»-«Ագարակ» անցակետում ժամանակավորապես դադարեցվել է հայ-իրանական …

