Դեմ ենք բոլորին․ նախկինները կողմ են՝ ՀՀ-ն ռուսական գաղութ մնա, ներկաները համաձայն են նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախմանը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 12:34
Դիկ Ադվոկատը կդառնա աշխարհի առաջնությունում աշխատած ամենատարեց մարզիչը
13.05.2026 | 12:23
Գագիկ Ծառուկյանի փեսայից ու աղջկանից բռնագանձված գույքերը գրանցվել են պետության անունով․ Դատախազություն
13.05.2026 | 12:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թամանի նավահանգստի, Թեմրյուկում գործարանի և Յարոսլավլի արդյունաբերական օբյեկտի վրա
13.05.2026 | 12:10
Թուրքիայի հետ առևտուրը՝ նոր կանոններով // ԵՀ-ն հրապարակել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման զեկույցը․ ԼՈՒՐԵՐ
13.05.2026 | 12:03
ԱՄՆ-ում վաճառվել է Գագիկ Խաչատրյանի տունը և գումարի 70 տոկոսը ՀՀ-ին է փոխանցվելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:55
NBA-ի բասկետբոլիստը մահացել է 29 տարեկանում
13.05.2026 | 11:43
ԼՀԿ-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում. ՈՒՂԻՂ
13.05.2026 | 11:41
Վաղուհասի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը դարձել է ադրբեջանական վանդալիզմի թիրախ
13.05.2026 | 11:34
«Բետիսը» 20 տարի անց կխաղա Չեմպիոնների լիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 11:33
Մասյացոտնի թեմը հրապարակել է ծախսերի հաշվետվությունը և հերքել չարաշահումների մեղադրանքները
13.05.2026 | 11:25
«Հայաստան» դաշինքը պնդում է, որ ՔՊ-ն Թալինում վարչական ռեսուրս է չարաշահել
13.05.2026 | 11:16
Իրանը հինգ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ բանակցությունները վերսկսելու համար
13.05.2026 | 11:08
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.05.2026 | 11:02
Թուրքիան վերացրեց ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները․ ՀՀ ԱԳՆ
13.05.2026 | 10:57
Պաշտպանի որոշումները բողոքարկման ենթակա չեն․ ՄԻՊ հաստատությունը ներկայացրել է կարգավորումները
Բոլորը

Հայաստանի Եվրոպական կուսակցությունը որոշել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Բոլորին դեմ եմ» կուսակցության հետ միասին։ Factor TV-ի հետ զրույցում կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը պարզաբանել է այս որոշման դրդապատճառները՝ ներկայացնելով իր տեսլականը Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների վերաբերյալ։

Ըստ Խզմալյանի՝ դաշինքի հիմնական նպատակը ներկա և նախկին իշխանությունների դեմ պայքարելն է, քանի որ երկուսին էլ դիտարկում է որպես Հայաստանը «գաղութային» վիճակի մեջ պահող ուժեր։

«Այն, որ մենք դեմ ենք այդ երկու ուժերին, դա բնական է, մենք դա երբեք չենք թաքցնում, և ասել «բոլորին դեմ»՝ դա նշանակում է՝ մենք դեմ ենք ներկա և նախկին ուժերին, որոնք համաձայն են՝ մեկը, նախկինները, որ Հայաստանը մնա, փաստորեն, ռուսական գաղութ, մյուսը՝ ներկաները, փաստորեն համաձայնվում են դրան, բայց ավելացնում են դրան, ըստ մեզ, մեր տեսակետից, նաև Թուրքիայից և Ադրբեջանից կախումը»,- ասում է նա։

Խզմալյանը Հայաստանի ներկա իրավիճակը նկարագրում է որպես գոյութենական խաչմերուկ. «Հայաստանը գտնվում է հիմա Եվրոպայի, Եվրասիայի և Ասիայի, չէի ասի, խաչմերուկում, այսպես, և բոլոր կողմերը ձգտում են ձգել, քաշել Երևանը դեպի Հայաստանը, իրենց ուղղությամբ… Հյուսիսից մեզ սպասում է հին գաղութը, հարավից և արևելքից մեզ փաստորեն դեպի Ասիա են քաշում, և դա արդեն շատ թանկ նստեց՝ 20 թվականի պատերազմը և 23 թվականի Արցախի հայաթափումը»։

Անդրադառնալով արևմտամետ ուժերի հետ միավորվելու ձախողմանը՝ Խզմալյանը նշել է, որ իրենց նախաձեռնած «Եվրոդաշինք» ստեղծելու կոչերը մերժվել են․ «Մենք դիմել ենք բոլորին… Մենք փաստորեն ստացանք մերժում։ Հիմնական պատճառը… «մենք համաձայն չենք ձեր մոտեցումներին, հատկապես արտաքին քաղաքականության հարցում»։ Այսինքն, այն ուժերը, որոնք երկու տարի առաջ միավորվեցին, ընդունեցին իշխանության տեսակետը, արտաքին քաղաքական մոտեցումները, որը մեզ համար անընդունելի է»։

Նրա խոսքով՝ ներկա իշխանության քայլերը դեպի Եվրոպա իրական բովանդակություն չունեն և ընդամենը բեմադրություն են։ 

«Ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը, նրա կուսակցությունը տանում են Հայաստանին վրացական «երազանքի» ճանապարհով, և ես ասում եմ, որ դա մեր դեպքում կդառնա հայկական մղձավանջ, որովհետև Վրաստանին հիմա չի սպառնում վտանգ ֆիզիկական չգոյության»,- նշում է կուսակցության ղեկավարը։

Խզմալյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը որակել է որպես «բեմադրություն», որի նպատակը երկու կողմերի ներքին լսարաններին ուղերձներ հղելն էր․ «Դա բեմադրություն է, որի ընթացքում Պուտինը բեմադրեց իր ժողովրդի համար, որ տեսեք՝ մենք կարողանում ենք դեռևս մեր տարածքում, նախկին խորհրդային տարածքում, հարցեր լուծել։ Փաշինյանն էլ ցույց տվեց իր ազգին, որ մենք, տեսեք, մի մաս ենք, վիզ չենք ծռում, ծնկաչոք չենք գալիս, բայց իմաստը դրա ո՞րն է»։

Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի դերակատարության մասին, որը հայտարարել էր Ռուսաստանի հետ հնարավոր տնտեսական պատերազմի մասին, Խզմալյանը նշել է․ «Մտրակել, ճնշել Փաշինյանին Պուտինի հրահանգով դեպի Ռուսաստան։ Ահա այս տարբեր ուղղություններով դեմոկրատական ընդդիմությունը և գաղութային ընդդիմությունը, որը նույնպես առկա է, ձգում է իշխանություններին։ Եվ ո՞ւմ է փաստորեն իշխանությունը ենթարկվում այս պարագայում, դուք տեսնում եք»։

Չնայած այս ամենին, ըստ Խզմալյանի՝ Եվրոպան շարունակում է պայքարել Հայաստանի համար, ինչի վկայությունն է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում անցկացնելու որոշումը։ Նա ընդգծել է, որ իշխանությունները պարտավոր են ստեղծել իրական անվտանգային երաշխիքներ՝ գնալով ոչ թե իր բնորոշմամբ՝ Ալիևի հետ կասկածելի գործարքների, այլ Եվրամիության հետ ռազմաքաղաքական դաշինքի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան