Մատուռը նպատակային նշանակությամբ չի օգտագործվել, հուղարկավորություն է կատարվել․ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարը տուգանվել է

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Աբովյան քաղաքում «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող հասցեներից մեկում հուղարկավորություն է կատարվել՝ գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս։ Համայնքապետարանը խախտման համար 1 միլիոն 20 հազար դրամի չափով տուգանք է նշանակել։

Իրավախախտման պահին՝ 2025-ի հոկտեմբերի 22-ին, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարն է եղել Նունե Դավթյանը։ Համայնքի ղեկավարի որոշման մեջ նշվում է՝ քաղաքաշինական գործունեության օբյեկտի սեփականատերն իրեն պատկանող օբյեկտը կարող է օգտագործել միայն ըստ նպատակային նշանակության։

«․․․Հաստատված է համարվել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին պատկանող, նշված հասցեում գտնվող շինությունը, մատուռը, օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը, ինչպես նաև գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորություն իրականացրած լինելը, որի կատարման համար պատասխանատվությունը կրում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Նունե Դավթյանը»,- նշվում է համայնքապետի որոշման մեջ։

Դավթյանի նկատմամբ 1 միլիոն 20 հազար դրամի չափով տուգանք նշանակելու որոշումը կայացրել է Աբովյանի ԲՀԿ-ական ղեկավար Էդուարդ Բաբայանը։ Նախկինում Բաբայանը եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետը։

Հիշեցնենք՝ 2025-ի հուլիսին Գագիկ Ծառուկյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Աբովյան համայնքի։ Հայցադիմումով Ծառուկյանը պահանջել է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի մայիսի 27-ի որոշումը։

ԲՀԿ առաջնորդն այդ ժամանակ տուգանվել էր 100 հազար դրամի չափով՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար։ Վարչական գործը մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին, վճիռը հրապարակվելու է 2027-ի հունվարի 15-ին։

Եվգենյա Համբարձումյան