Գոհար Ղումաշյանը հրաժարվել է ցուցմունք տալ․ փաստաբանը նոր մանրամասներ է հայտնում

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Գործը, որի շրջանակում ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, ենթադրաբար, բարեգործության արգելքի խախտմանն է վերաբերում։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան, կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Արամ Վարդևանյանը։

«Նախաքննական գաղտնիքից ելնելով՝ մենք շատ փակագծեր այս պահին սահմանափակված ենք ներկայացնելու, բայց մի բան հստակ է, որ այն ինտենսիվությունը, որը փոխանցվեց այս գործին, որի ոչ մի հիմնավորում առկա չէ, դա հստակ է և փաստ է։ Որ պատկերացնեք՝ մենք գործ ունենք մարդկային տեսանկյունից շատ ծանր իրավիճակի հետ։ Գոհարը հարցաքննելու կամ հարցաքննվելու նույնիսկ օբյեկտիվ հնարավորություն չուներ, զուտ մարդկայնորեն եմ ուզում նշել, որովհետև իր ամբողջ միտքն էլ երեխայի հետ է կապված։ Մենք խոսում ենք փետրվարի 20-ին ծնված երեխայի մասին։ Մանկահասակ եզրույթն էլ նույնիսկ տեղին չէ, նորածնի մասին ենք խոսում»,- նշեց Վարդևանյանը։

Փաստաբան Արմեն Ֆերոյանն էլ հավելեց՝ Ղումաշյանը որևէ կապ և առնչություն չունի իրեն առաջադրված մեղադրանքի հետ, տեղի ունեցածն ապօրինություն են համարում, քաղաքական հետապնդման դրսևորման առանձնահատուկ ձև։

«Հարցաքննությունն ավարտվել է, Ղումաշյանը հայտնել է, որ հրաժարվում է այս պահին ցուցմունք տալուց, քանի որ իրեն լավ չի զգում, և պետք է հարցը քննարկի իր փաստաբանների հետ ու տա մանրակրկիտ ցուցմունք, բայց այդ մեղադրանքի շուրջ ինչ-որ հատուկ ցուցմունք տալու բան էլ չունի, քանի որ դրա հետ ինքը որևէ կապ և առնչություն չունի։ Մենք սպասելու ենք, երբ վարույթն իրականացնող մարմինը մեզ կտեղեկացնի իրենց հետագա գործողությունների մասին»,- նշեց Ֆերոյանը։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ հաշվի առնելով մեղադրյալ Գոհար Ղումաշյանի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները, այդ թվում՝ վերջինիս անչափահաս երեխաներ ունենալը, որպես խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Հիշեցնենք՝ կոմիտեի օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են։ Ձերբակալվածներից մեկը Գոհար Ղումաշյանն է։