ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները չեն դադարեցվի։ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 28-ը, որոնք կողմ են եղել լիազորությունների դադարեցմանը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ավելի վաղ հայտնել էր, որ քվեարկությանը չեն մասնակցելու։ Հիշեցնենք՝ նախագիծը հեղինակել է «Հայաստան» խմբակցությունը։ Ընդդիմադիրները պնդում են՝ Հակոբ Հակոբյանը, լինելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ, «1-in.am» լրատվական կայքին տված հարցազրույցում …

