Պակիստանից պատվիրակություն է ժամանել Թեհրան՝ Վաշինգտոնից ստացված ուղերձով

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Իրանի և Պակիստանից ժամանած պատվիրակությունները հինգշաբթի Թեհրանում մանրամասն քննարկումներ կանցկացնեն Իրանի և Միացյալ Նահանգների միջև կիրակի օրվանից ի վեր փոխանակված հաղորդագրությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնել են Իրանի պետական ​​լրատվամիջոցները, փոխանցում է DW-ն։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի Թեհրանում մասնակցել է Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրի հետ նախնական հանդիպմանը։ Մունիրը համարվում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև ամենաազդեցիկ միջնորդներից մեկը։ Իրանցի պաշտոնյաները և Մունիրն այսօր կրկին կհանդիպեն՝ քննարկելու Իսլամաբադի բանակցությունների ձախողումից հետո ԱՄՆ-ի հետ փոխանակված հաղորդագրությունները։

Ըստ տեղեկությունների՝ պակիստանյան պատվիրակությունը Թեհրան է ժամանել Վաշինգտոնից ստացված ուղերձով։

Քննարկումներից հետո Արաղչին հայտնել է, որ «շատ ուրախ է» գեներալին ողջունելու համար։ Բանակցություններից հետո տարածված հայտարարության մեջ նա վերահաստատել է Իրանի հանձնառությունը «տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանը»։

Պակիստանը հույս ունի միջնորդ հանդիսանալ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլում, այն բանից հետո, երբ անցյալ շաբաթավերջին բանակցությունների առաջին փուլում չհաջողվեց խաղաղության համաձայնության հասնել։

Սպիտակ տունը չորեքշաբթի հայտարարել է, որ հետագա բանակցությունները նույնպես, հավանաբար, տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում։

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի ռեժիմը, որն ուժի մեջ է մտել ապրիլի 8-ին, լրանալու է հաջորդ չորեքշաբթի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի