14 անձ է ձերբակալվել ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով. ՀԿԿ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ: Տեղեկությունը Factor.am-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամ Մարիաննա Ղահրամանյանն ասել էր․  «Այս պահի դրությամբ, իմ տեղեկություններով, 11 անձ մեր կուսակցությունից բերման է ենթարկվել»։ 

«Արդեն մի քանի օր է «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ քաղաքական հետապնդումները, ռեպրեսիաները արդեն քրեական գործիքակազմով իրականացվում են, և սա հերթական դրսևորումն է։ Այս պահի դրությամբ, իմ տեղեկություններով, 11 անձ մեր կուսակցությունից բերման է ենթարկվել։ Ավելի վաղ ահազանգեր ստացանք, որ իրավապահ մարմինները խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների համար, նրանց թույլ չեն տվել մոտենալ և իրենց պարտականությունները կատարել։ Ահազանգերից հետո կարծես թե փաստաբաններից մի քանիսին այս պահին հաջողվել է մուտք գործել։ Իմ տեղեկություններով՝ էլի նույն անհեթեթ մեղադրանքն է, իբրև թե բարեգործական գործունեության արգելքի հետ կապված, այդ նույնն է, ինչ որ առաջադրվել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին, և սա այդ նույն գծի շարունակությունն է։ Սա փորձ է քրեական գործիքակազմով փորձել վախեցնել մեզ և այդպիսով խոչընդոտել մեր գործունեությանը։ Սա նաև փորձ է իշխող ուժի համար, իրենց համար իբրև թե հիմքեր ապահովել, որպեսզի կարողանան փորձել չգրանցել մեր ուժը, այսինքն՝ ամեն ինչ շատ պարզ է, նպատակները մեզ համար շատ հասկանալի են, բայց կրկնեմ՝ մենք կանգ չենք առնելու, մենք չենք վախենալու այս շինծու քրեական գործերից»,- մանրամասնում է դաշինքի անդամ Մարիաննա Ղահրամանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։