ՄԻՊ-ը Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգին առնչվող հարցեր

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկել է տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը, ներառականությանը և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և համայնքներում մասնակցային մեխանիզմների արդյունավետ կիրառման կարևորությանը։

«Ապրիլի 15-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Կոնգրեսի՝ Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ջոնաթան Դենիսը (Միացյալ Թագավորություն) և Կատրին Պարտիկան (Բելգիա), ինչպես նաև Կոնգրեսի քարտուղար Ստեֆանի Պուրելը և փորձագետ Տանիա Գրոպպին։

Հանդիպումը կայացել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի կողմից իրականացվող մշտադիտարկման այցի շրջանակում, որի նպատակն է գնահատել Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափի հանդիպումները ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և արդյունավետ համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության հիմնական ուղղությունները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղական ինքնակառավարման համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք առանցքային հարցերի։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ պարբերաբար իրականացնում է մարզային այցեր, հանդիպում գյուղական համայնքների բնակիչների հետ, լսում նրանց խնդիրները, որոնք ամփոփվում են ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրավունքների պաշտպանության և տեղական իշխանությունների կազմում ներառականության ապահովման հարցերին: Անահիտ Մանասյանը անդրադարձել է տեղական ինքնակառավարման մարմիններում ազգային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց պատշաճ ներկայացվածության կարևորությանը և տեղական ինքնակառավարմանը մասնակցության նրանց հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությանը։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դիտարկումները՝ հիմնված քաղաքացիներից ստացված դիմումների, մշտադիտարկումների և մարզային այցերի արդյունքների վրա։ Պաշտպանն ընդգծել է, որ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը անմիջական ազդեցություն ունի մարդու իրավունքների իրացման վրա՝ հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և բնակչության կյանքի պատշաճ որակի ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը։ Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է երկխոսության հարթակների ստեղծումը՝ որպես օրինակ ներկայացնելով վերջերս ՄԻՊ աշխատակազմի նախաձեռնած քննարկումը, որին մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«Տեղական ինքնակառավարման համակարգի զարգացումը և դրա արդյունավետ գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչներից են։ Մարզային այցելությունների ընթացքում արձանագրում ենք, որ համայնքներում առկա խնդիրները հաճախ պայմանավորված են ոչ միայն ռեսուրսների սահմանափակությամբ, այլև կառավարման և մասնակցային մեխանիզմների ոչ լիարժեք կիրառմամբ։ Այս առումով կարևոր է շարունակաբար կատարելագործել տեղական ժողովրդավարության գործիքակազմը և ապահովել դրա արդյունավետ իրացումը», – նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցությունը։

Կոնգրեսի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության և ներկայացված տեղեկատվության համար՝ ընդգծելով շարունակական երկխոսության և համագործակցության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։