Գյումրու «Ավզնոց» թաղամասի առանձնատներից մեկի դարպասների տակ շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում հայտնաբերված նորածին տղայի մայրը դեռ չի հայտնաբերվել, ոստիկանների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրին Շիրակի մարզի դատախազությունից։ Իսկ Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից, որտեղ բուժվում է փոքրիկը, հայտնեցին, որ երեխայի վիճակը գնահատվում է բավարար։ Հիվանդանոցի բուժական գծով փոխտնօրեն Հասմիկ …

