Սահմանների դելիմիտացիան հնարավորություն կտա կարգավորել Բաքվի և Երևանի հարաբերությունները․ Ադրբեջանի ԱԳ նախարար

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան կբերի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման։ Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կարծում եմ՝ սահմանի դելիմիտացիայից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կկարգավորվեն։ Դելիմիտացիայից կշահեն ոչ միայն Ադրբեջանն ու Հայաստանը, այլև տարածաշրջանի բոլոր երկրները»,- ասել է Բայրամովը Բաքվի 8-րդ գլոբալ ֆորումում ունեցած ելույթում։

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է Բաքուն գնահատում ՄԱԿ-ի ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործում, Բայրամովն ասել է, որ կողմնակալ վերաբերմունքը ՄԱԿ-ի տարբեր որոշումների ու բանաձևերի հարցում նվազեցնում է վստահությունը դրանց նկատմամբ։

«Մենք տեսնում ենք, որ տարբեր որոշումներ ու բանաձևեր ուշադրության տարբեր մակարդակ են առաջացրել խոշոր ուժերի մոտ։ Ասենք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի որոշում իրականացվում է մի քանի շաբաթվա ընթացքում, իսկ մեկ այլ որոշում արդեն 30 տարի լուրջ ուշադրության չի արժանացել, որը հակառակ կողմին՝ Հայաստանին սադրել է սառեցնել բանակցային գործընթացն ու «սադրանքներ իրականացնել»։

Ուզում եմ ասել, որ եթե միջազգային հանրությունը հետաքրքրված է աշխարհակարգով, ապա պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնի որոշումների կայացման ազնիվ ու արդար գործընթացին, երկրորդ՝ այդ որոշումների իրագործման հարգմանը»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Էմմա Չոբանյան