Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել

Լուրեր

08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը և լիբանանյան «Հըզբոլլահի» միջև ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը, որը մեծ քայլ է շուրջ 14 ամիս տևած մարտերին վերջ տալու ուղղությամբ։ Բեյրութի հարավային արվարձանների որոշ հատվածներում հնչել են տոնական կրակոցներ, հրադադարի անհապաղ խախտումներ չեն գրանցվել, գրում է France24-ը։

Հրադադարը նախատեսում է երկու ամսով դադարեցնել մարտերը, բացի այդ, հարավային Լիբանանոմ «Հըզբոլլահի» զինված ներկայության դադարեցման պահանջ կա, իսկ իսրայելական զորքերը պետք է վերադառնան սահմանի իրենց կողմը:

Հազարավոր լրացուցիչ լիբանանյան զորքեր և ՄԱԿ-ի խաղաղապահներ են տեղակայվելու երկրի հարավում, իսկ միջազգային խումբը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, վերահսկելու է այն։

Հրադադարը սկսվել է չորեքշաբթի առավոտյան ժամը 4-ին՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Իսրայելը Բեյրութում ամենաինտենսիվ օդային հարվածներ էր հասցրել հակամարտության սկզբից ի վեր, որը վերջին շաբաթներին վերածվել է համապարփակ պատերազմի:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ողջ երկրում տեղի ունեցած հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ:

Նախորդ գիշեր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես էր եկել ուղերձով՝ հայտարարելով, որ «Հըզբոլլահի» կողմից զինադադարի ցանկացած խախտման դեպքում բանակը կպատասխանի և կվերսկսի ռազմական գործողությունները։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ողջունել է հրադադարը և այն բնութագրել որպես կայունության և տեղահանվածների վերադարձի ուղղությամբ վճռական քայլ։

«Հըզբոլլահն» իր հերթին ասել է, որ ընդունում է առաջարկը, սակայն խմբավորման բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ համաձայնագիրը վերջնական տեսքով չի տեսել:

«Թշնամու կառավարության կողմից ստորագրված համաձայնագիրը վերանայելուց հետո մենք կտեսնենք՝ արդյո՞ք այն համընկնում է մեր հայտարարածի և լիբանանցի պաշտոնյաների համաձայնեցվածի միջև։ Իհարկե, մենք ցանկանում ենք վերջ տալ ագրեսիային, բայց ո՛չ պետության ինքնիշխանության հաշվին»,- Al Jazeera-ին ասել է  խմբավորման քաղաքական խորհրդի փոխնախագահ Մահմուդ Քամաթին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը համաձայնել են ընդունել հակամարտությանը վերջ դնելու՝ Վաշինգտոնի առաջարկը՝ հավելելով, որ դա նախատեսում է ռազմական գործողությունների մշտական դադարեցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի