7 ոստիկան ազատվել է աշխատանքից

Լուրեր

26.05.2026 | 16:44
«Ինտեր Մայամին» տեղեկություն է հայտնել Մեսիի վնասվածքի վերաբերյալ
26.05.2026 | 16:43
Կարապետյանը՝ «Գազպրոմբանկի» միջոցներով վիլլա գնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:39
ՀՀ-ն և ԱՄՆ-ն TRIPP-ի ու հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ փաստաթղթեր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:33
Բաքվում ՌԴ դեսպանն առաջարկել է երկու երկրների միջխորհրդարանական հանդիպումը Շուշիում անցկացնել
26.05.2026 | 16:23
ՀՀ կառավարությունը հաղթել է «Սանիթեք»-ի դեմ միջազգային արբիտրաժային վեճում
26.05.2026 | 16:16
Բելգիայում դպրոցական ավտոբուսը բախվել է գնացքին․ 4 զոհ կա
26.05.2026 | 16:06
Մեկնարկեց Միրզոյան-Ռուբիո փակ հանդիպումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 16:03
CIES-ը Էդուարդ Սպերցյանին ընդգրկել է ՌՊԼ-ի խորհրդանշական հավաքականում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.05.2026 | 16:00
Ռուբիոն ժամանեց Երևան. նրան դիմավորեց Արարատ Միրզոյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.05.2026 | 15:55
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի միասնականության անհրաժեշտության մասին
26.05.2026 | 15:51
ԱԺ նիստն այդպես էլ չկայացավ․ քվորում չապահովվեց
26.05.2026 | 15:45
Շոյգուն պնդում է, թե Հայաստանի տարածքի վրա ոչ ոք չի հարձակվել
26.05.2026 | 15:37
Իրանը հայտարարել է ամերիկյան ԱԹՍ-ի խոցման մասին և զգուշացրել՝ հրադադարի խախտումներին խիստ պատասխան կտրվի
26.05.2026 | 15:30
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ժամանումը Երևան. ՈՒՂԻՂ
26.05.2026 | 15:28
Էս պադվալում հիմա գտնվում են քաղբանտարկյալներ. ԼՀԿ-ն քարոզարշավը սկսեց ԱԱԾ-ի դիմացից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Որոշվել է 7 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ։ 

«Նոյեմբերի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Մասնակցում էին ՆԳՆ ՀՈԳՎ պետ, ոստիկանության պետի տեղակալը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, իրավաբանական վարչության պետը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Նշվում է, որ փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում կայացրեց միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության 7 ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ 1 ծառայողի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժը: