Սոչիի Խորոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակը հասել է կրիտիկականի, բնակիչներին խնդրում են հավաքել անհրաժեշտ իրերը՝ հնարավոր տարհանմանը պատրաստ լինելու համար։ Այս մասին հայտնում են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից, գրում է «ՌԻԱ Նովոստին»։ «Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում երկարատև հորդառատ անձրևների պատճառով Խորոտա և Մացեստա գետերի մակարդակը խիստ բարձրացել է։ Միացվել են ձայնային շչակները՝ բնակչությանը …

